Առաջադրանք 1
1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:
Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում) էր մրրիկը:
(Հայերեն լեզուն, հայերենը) հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:Երեկոյան (բառաչում, մայում) էին արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:
Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:
(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:
Ամառները նա հաճախ էր գնում գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:
Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից:
Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:
Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր գրախանութ է բացվել:
2.Ընդգծիր ճիշտ ձևերը:
Բազմիցս – բազմիցս անգամ
Կրկին – կրկին անգամ
Սովորացնել – սովորեցնել
Ներեղություն – ներողություն
Ի շնորհիվ – շնորհիվ
Պայթեցնել – պայթացնել
Թարմացնել – թարմեցնել
Առաջին — առաջի