Ուսումնական Ճամփորդություն Դեպի Գյումրի

27048453_1930167447200506_1137264922_o.jpg

Երեկ մեր օրը սկսեց շատ վաղ։ Վաղ առավոտյան հավաքվեցինք երկաթուղային կայարանում՝ այնտեղից Գյումրի մեկնելու։ Թեպետ դեռ մթնշաղ էր, բայց բոլորս բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկանք։ Որքան մոտենում էինք Գյումրիին, այնքան ավելի շատ էինք զգում ձմռան շունչը։ Ամբողջովին ձյունածածկ էր։ Առաջինը եղանք Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում։


27047306_162608527720938_349142347_o

Ծանոթացանք ուսուցիչերի, աշակերտների հետ, եղանք տարբեր դասարաններում, ներկայացրինք մեր կրթահամալիրը, ծանոթացրինք մեր կայքի հետ, այնուհետև մի փոքր հանգստանալուց հետո եղանք Սբ․ Աստվածածին կամ «Յոթ Վերք» և Սբ․ Նշան եկեղեցիներում, Գյումրու կենտրոնական հրապարակում զբոսնեցինք, տեսանք հին և վերակառուցվող շենքերը, այնուհետև վերադարձանք այնտեղ, որտեղ պետք է գիշերեինք։ Ընկերներով շատ լավ ժամանակ անցկացրինք և լուսադեմին նոր քնեցինք։ Մեր օրը սկսվեց կրկին առավոտ վաղ, պետք է լինեինք կայարանում, որպեսզի վերադառնաինք տուն։
Այսպիսով ավարտվեց ևս մեկ ուսումնական ճանապարհորդություն, որը հարստացրեց մեր գիտելիքները և’,  որպես Հայ և’,  որպես մասնագետ։

One thought on “Ուսումնական Ճամփորդություն Դեպի Գյումրի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s