«Յոթ Վերք» եկեղեցի
Սուրբ Աստվածածին Եկեղեցի
Եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Յոթ Վերք ի պատիվ Մարիամ Աստվածածնի, 19-րդ դարում կառուցված եկեղեցիներից է: Եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Զանգակատունը գտնվում է հիմնական մուտքի վերևում՝ կառույցի արևմտյան կողմում: Եկեղեցու կառուցումն ունի հետաքրքիր պատմություն: Մարիամ Աստվածածնի նկարը երկար ժամանակ պահվել է Ալեքսանդրապոլում:
1860թ․ի վերջին Էջմիածնի սուրբ հայրերը որոշում են նկարը տեղափոխել քաղաքից դուրս:
Մարդիկ, ովքեր շատ էին կապվել այդ եկեղեցու արժեքների հետ, չեն համաձայնվում որոշման հետ և ըմբոստանում են: Երկար բանակցություններից հետո որոշվում է նկարը տեղափոխել Ալեքսանդրապոլ, միայն եթե նոր եկեղեցին կառուցվի նկարը պահպանելով: Ալեքսանդրապոլի բնակիչները կառուցեցին նոր եկեղեցի և անվանեցին Սուրբ Աստվածածին:
Եկեղեցին գործել է նաև խորհրդային տարներին: Դա եղել է միակ կրոնական ծիսակատարություններ մատուցող եկեղեցին խորհրդային տարիներին: Ոչ միայն գյումրեցիները, նաև շատ մարդիկ Ախալքալաքից և Ախալցխայից գալիս էին այստեղ կրոնական ծիսակատարությունների: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո 2 գմբեթներ ընկել են և փոխարինվել նորով: Ընկած գմբեթները գտնվում են եկեղեցու բակում:
«Հոկտեմբեր» կինոթատրոն
Ներկայումս Հոկտմբեր կինթատրոնը Գյումրիի գլխավոր և միակ կինթատրոնն է: Բացի ներկա կինոթատրոնից Գյումրիում գործել են այլ կինոթատրոններ, ինչպիսիք են Հայաստան, Երևան, Շիրակ:
Գյումրիում կինո հաճախելը եղել է մի մեծ արարողություն: Կինո գնալիս մարդիկ երկար պատրաստվել են, շքեղ հագնվել և հիմնականում ամբողջ ընտանիքով հաճախել: Մինչև բուն կինոթատրոնների հիմնադրումը Գյումրիում կինոն ցուցադրվել է ակումբում: Դրանք համր կինոնկարներ էին, երբ մեխանիկը պտտեցնում էր կինոժապավենը և մեկնաբանում էկրանի վրա կատարված դեպքերը:
Հոկտեմբերը քաղաքի առաջին կինոթատրոնն էր, որ բացվեց 1926 թվականին (ճարտարապետ Ղ. Սարգսյան): Շենքը կառուցված էր ռուսական կլասիցիզմի ոճով:
Հոկտմեբեր կինոթատրոնում ցուցադրվում էր բարձրաճաշակ կինո, քանի որ այստեղ էր գալիս քաղաքի ընտրանին:
Սկզբանական շրջանում նկարահանած ֆիլմերի (տարեկան 5-6 ֆիլմ) պրեմիերան եղել է այս կինոթատրոնում:
Հոկտեմբերը միայն կինոթատրոն չէր: Երբ գյումրեցիները ասել են «Էրթանք վար» , ի նկատի են ունեցել կինոթատրոնի շրջակայքը, ուր մարդիկ զբոսնել են մինչև երեկո:
Այստեղ օրական անցկացվել է 6 ցուցադրում և 4-5 հազար մարդ է հաճախել, իսկ տարեկան հաճախորդների թիվը հասել է 1 միլիոնի:
1988 թվականի ավերիչ երկրաշարժը քանդեց կինոթատրոնը, սակայն 1996թ.-ին այն կառուցվեց նախկին տեսքով:
Գյումրին անմասն չի եղել հայկական ֆիլմի զարգացման գործում: Այստեղ են նկարահանվել «Հեղնար աղբյուր», «Եռանկյունի» , «Կտոր մը երկինք» , «Մեր մանկության տանգոն» , «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը:
[…] սովորղների բլոգներում Շամոյան Միլենա Սուլյան Մարիանա Շամոյան Անժելա Գոհար Գաբրիելյան Գալստյան Մարիամ Հարությունյան […]
LikeLike