Թոմաս Կուկը ժամանակակից զբոսաշրջության հիմնադիր

23316590_1902749463275638_1898962802003974400_nԺամանակակից տուրիզմը ծնունդ է առել 19-րդ դարում, Անգլիայում։ Հայտնի է նույնիսկ հիմնադրման ճշգրիտ ժամանակը. 1841 թվականի հուլիսի 6-ը։ Այդ օրը անգլիացի հայտնի ճանապարհորդ Թոմա Կուկը (1808-1885) բաց է արել առաջին զբոսաշրջային գործակալությունը։ Նա իսկական հայտնագործություն է արել. հիմնադրել է զբոսաշրջությունը՝ բիզնեսի ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը, որն այսօր հարստացնում է ոչ միայն առանձին ընկերություններին, այլ նաև երկրների։

Անգլիացի Թոմաս Կուկը զբոսաշրջության մեծ բարեփոխիչ է. նա առաջին  անգամ  սկսել է օգտագործել երկաթուղային տրասպորտը՝ կազմակերպելու համար միջին դասի մարդկանց ուղևորությունները դեպի մերձքաղաքային ցուցահանդեսներ և ավտոմրցարշավներ։ Նկատելով զանգվածային զբոսաշրջության առևտրային հեռանկարները՝ նա ժամանակակից զբոսաշրջային արդյունաբերության սկիզբը դրեց. զբոսաշրջային գործակալությունների, տրանսպորտում և հյուրանոցներում տեղերի ամրագրման, հյուրանոցների դասակարգման, ճանապարհորդական կտրոնների, չվացուցակների և սպառիչ տեղեկատվությամբ որակյալ ուղեցույցների։

Իսկ այդ ամենը շատ սովորական սկսվեց։ Թոմաս Կուկը ծնվել է ագլիացու աղքատ ընտանիքում։ Հոր մահից հետո նրան ուղարկել են սովորելու վանքին կից դպրոցում։ Տասնյոթ տարեկանում Թոմասը մկրտվել է և դարձել բապտիստական եկեղեցու անդամ։ Նա Մելբուռնից տեղափոխվել է Լաֆբորո, որտեղ հոդվածներ է գրել տեղական բապտիստական ամսագրի համար՝ հարբեցողության և ծխամոլության դեմ։ Երբ 1840 թվականին գործարկվեց Դերբին Ռագբիին կապող երկաթուղին, Թոմաս Կուկը հանկարծ հասկացավ, որ երկաթուղու նման հրաշալի հայտնագործությունը անհրաժեշտ է օգտագործել սթափ կենսակերպի գովազդի համար։

Նա որոշեց մի գնացք վարձել՝ «սթափության բարեկամների» հերթական համագումարին մասնակցողներին տեղափոխելու համար։  570 «սթափության բարեկամները» դարձան առաջին զբոսաշրջիկները։ Հետագայում գովազդի նպատակներով երկաթուղային ընկերությունները սկսեցին Կուկին զեղչեր տրամադրել, որոնք նրան հնարավորություն տվեցին զվարճալի ուղևորություններ կազմակերպել նաև ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար։ Դրա շնորհիվ հաճախորդներն արդեն ոչ թե հարյուրավոր էին, այլ հազարավորներ։

Նրա ճանապարհորդությունները շատ գործուն սկզբունքի վրա էին հիմնվում. «Առավելագույն օգուտ առավելագույնս շատ մարդկանց համար նվազագույն գնով»

1848 թվականի ամռանը Թոմաս Կուկը կազմակերպեց առաջին՝ զուտ զվարճանքային ճանապարհորդությունը։ Իր առաջին ճանապարհորդության համար Կուկը հրատարակեց մի փոքրիկ ուղեցույց՝ նկարագրելով այն բոլոր տեսարժան վայրերը, որոնք զբոսաշրջիկները կարող էին տեսնել ճանապարհորդության ժամանակ։ Հաջողությունը շատ ավելի մեծ էր, քան կարելի էր պատկերացնել։

Դեռևս ճանապարհորդության մասին գովազդային արշավի ժամանակ տոմսերի պահանջարկն այնքան մեծ էր, որ  հարկ եկավ մեկի փոխարեն երկու գնացք վարձել։

Յուրացնելով Շոտլանդիայի, Իռլանդիայի, Հյուսիսային Ուելսի և Մեն կղզու երթուղիները՝ Կուկն ավելի հեռուն գնաց։ Նա անգլիացի մի քանի մեծ հողատերերի առաջարկեց բացել իրենց ամրոցներն ու այգիները՝ հասարակ մարդկանց ցուցադրելու համար։

Կուկը կազմակերպում էր երթուղիներ դեպի Եվրոպական մի շարք քաղաքներ։ 1865 թ․ նա հայրենակիցների համար բացահայտեց «նոր աշխարհը», իսկ ամերիկացիների համար՝ նախնիների հայրենիքը։ Իր գործունեությունը նա ծավալում էր «Թոմաս Կուկ և որդի» գործակալության միջոցով, որը մասնագիտանում էր տուրիստական ուղևորությունների կազմակերպման մեջ։ Ընկերության առաջին հաճախորդներից մեկը դարձավ Մարկ Տվենը։ Եվ պատահական չէր, որ նման ճանապարհորդությունների առավել վառ նկարագրությունը ներկայացվում է Մարկ Տվենի «Միամիտներն արտասահմանում» (1869թ) նմանակման մեջ։

Զանգվածային տուրիզմն աստիճանաբար միջազգային բնույթ ստացավ։

Զբոսաշրջությունը  դարձավ համաշխարհային մաշտաբի սոցիալական երևույթ։ Արտադրության կատարելագործումը, հասարակության զարգացումը մարդկանց ավելի շատ ազատ ժամանակ տվեցին, իսկ մարդկանց նոր կենսապայմանները մեծացրեցին նրանց հանգստի կարիքները։

19-20-րդ դարերի սահմանագծին Ճանապարհորդությունների նկարագրություններն այլևս միայն ազատ փիլիսոփաների և վառ անհատականությունների ուշադրության ոլորտում չէին։ Բայց նրանց շնորհիվ սկսվում է տուրիզմի սոցիալականացման շրջանը։

Զբոսաշրջության պատմությունը սերտորեն կապվում է զբոսաշրջության՝ որպես հետազոտման ոլորտի զարգացման հետ։ Հնագույն ժամանակներից ի վեր զբոսաշրջության ուսումնասիրությամբ զբաղվում էին հենց իրենք՝ զբոսաշրջիկները։  Նման հետազոտությունները համապատասխանում էին իրենց ժամանակի զբոսաշրջության ոգուն և բնույթին։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո շատ երկրներում սոցիալ-տնտեսական բուռն զարգացում սկսվեց։  Մարդիկ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։ Ծովափնյա հանգիստը, արևային վաննաները, լեռնային հանգիստը, դահուկասահքը, զբոսանքը և հանգստի այլ տեսակների զարգացումը շարունակվում է մինչ օրս։

Այդ ժամանակաշրջանում զբոսաշրջության տեսության շրջանակներում սկսում են ուսումնասիրել ինչպես զբոսաշրջության, այնպես էլ առանձին հանգստավայրերի պատմությունը։ Պատմաբանները մեծ ներդրում ունեցան Հին հռոմում և այլ երկրներում հանգստի տեսակների, աշխարհագրական մեծ հայտնագործությունների, շուրջերկրյա ճանապարհորդությունների, համաշխարհային շրջագայությունների պատմություններն ուսումնասիրելու գործում։

Սկսած 1930-ական թվականներից, աշխարհագրությունը սկսեց մեծ ուշադրություն դարձրել առանձին տարածքների աշխարհագրական և երկրագիտական նկարագրություններին, ինչը  նպաստեց նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը զարգացավ, ինչը խթանեց բոլոր, հատկապես գաղութային լծից ազատագրված երկրների զարգացումը։

Արտագնա տուրիզմի տարածման գործում մեծ դեր խաղաց օդային ուղևորությունների  զարգացումը։

20-րդ դարի 60-ական թթ․ Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ֊ ում սկսեց ձևավորվել ինդուստրիայի մի առանձնահատուկ ոլորտ՝ զբոսաշրջային ինդուստրիան, որը  համաշխարհային բնույթ ստացավ։

Թարգմանությունը՝  Անժելա Շամոյանի և Միլենա Շամոյանի

Աղբյուրը՝  Виктор Федорович Буйленко “Туризм: учебник”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s