Զբոսաշրջություն. Ծագումն ու զարգացումը

23031608_1900757563474828_6810628823879500068_nԶբոսաշրջություն (տուրիզմ) բառը ծագել է ֆրանսերենից (tourisme; tоur-զբոսանք, ուղևորություն)։ Զբոսաշրջությունը, որպես հասարակական երևույթ, ծագել է հասարակության զարգացման այն փուլում, երբ մարդկային հասարակության զարգացման համար անհրաժեշտ դարձավ նոր վայրերի մասին տեղեկություններ ստանալը։ Մարդկանց համար նման տեղեկություններ հայթայթելու միջոց դարձավ ճանապարհորդելը։

Տնտեսության զարգացման որոշակի փուլում, երբ ճանապարհորդել ցանկացողների թիվը մեծացավ, ի հայտ եկան և նման ծառայություններ մատուցողներ։  Սա հանգեցրեց այն բանին, որ ձևավորվեց որոշակի տեսակի նոր ապրանք՝ տուրիստական ծառայությունը, որը հնարավոր է գնել և վաճառել սպառողական շուկայում։

Ճանապարհորդող մարդկանց (զբոսաշրջիկների) համար նախատեսված ծառայություւններ մատուցողները միավորվեցին տնտեսության մի ոլորտում, որն անվանեցին տուրիզմ (զբոսաշրջություն)։

Տուրիզմն առաջին անհրաժեշտության ապրանք չէ, ուստի այն մարդկանց համար անհրաժեշտ է դառնում միայն հասարակության հարստության և մարդու եկամուտների որոշակի մակարդակի պայմաններում։

Զբոսաշրջությունն այսօր աշխարհում բուռն զարգացում է ապրում աշխարհի շատ երկրներում, գնալով ավելի նշանակալի դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ։

Տուրիզմը տնտեսության միջճյուղային ոլորտ է, որն ընդգրկում է տրանսպորտը, հյուրանոցային համալիրները, կապը, սննդի, զվարճանքների ինդուստրիան և այլն։ Զբոսաշրջության նշանակությունը շատ ազդեցիկ է դարձել երկրների տնտեսություւնների վրա։

Զբոսաշրջության զարգացման արդյունքում ավելանում են աշխատատեղերը հյուրանոցներում և տեղավորման այլ վայրերում (քեմպինգ, հանգստյան տուն, պանսիոնատ և այլն), ռեստորաններում սրճարաններում և սննդի ինդուստրիայի այլ վայրերում, տրանսպորտային ձեռնարկություններում և սպասարկման ոլորտի այլ հաստատություններում։

Մյուս տնտեսական առավելությունը տուրիզմի բազմապատվող արդյունքն է (мультипликативный эффект), այսինքն՝ նրա ազդեցությունը տնտեսության այլ ճյուղերի, հատկապես՝ տեղական արդյունաբերության զարգացման վրա։

Մարդիկ ճանապարհորդել են միշտ, բոլոր ժամանակներում: Հնագույն ժողովուրդների ներկայացուցիչները, որոնք բնակեցրել էին Երկրագնդի տարբեր մասերը, գրառումներ են թողել հեռավորիրենց երկրներում ճանապարհորդելու և իրենց ստացած տպավորությունների մասին:
Այդ պատմական վկայությունները ցույց են տալիս, որ առևտրային գործունեության ընդլայմանը և նոր տարածքների նվաճումներին զուգընթաց, օրինակ՝ Հունաստանում Հռոմում և Չինաստանում, այդ երկրների հասարակության նշանավոր խավերի ներկայա­ցուցիչներն ավելի հաճախ էին մեկնում ճանապարհորդությունների՝ զվարճությունների, առևտրի կամ դիվանագիտական նպատակներով: Օրինակ Հերոդոտոսը էական գրավոր ժառանգություն է թողել իր կարճատև ուղևորությունների և երկարատև ճանապար­հորդությունների մասին:
Կենսագրական բնույթի և պատմական ուղվածություն ունեցող նման գրականության մեջ դիտարկվում էին ճանապարհորդությունների արվեստն ու փիլիսոփայությունը, նկարագրվում էին այլ երկրների լեզուները, կրոնները, նվերներ տալու ավանդույթները, տեղական կենցաղի և հյուրասիրության առանձնահատկությունները:

Գաղութատիրական նվաճումների և աշխարհագրական հայտնագործութ­յունների ժամանակաշրջանում ճանապարհորդությունների մասին շատ գրառումներ են արվել արաբների (մ.թ 8-րդ.դ.) և եվրոպացիների, այդ թվում նաև Մարկո Պոլոյի (12-րդ դար) կողմից:

Այդ ճանապարհորդներն իրենցից հետո հրաշալի գրական  ժառանգություն են թողել: Օրինակ, բանաստեղծ Բասկոն, որը Ճապոնիա է այցելել 15-րդ դարում, գրել է հուշեր, որոնք մինչ օրս հրաշալի տեղեկատվական նյութ են ժամանակակից զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջությունն այդ ժամանակ, որպես կանոն, ճանաչողական բնույթ չուներ, այլ ծառայում էր կարևոր անձերի և պատվիրակությունների  հանդիպումներին, ինչպես նաև սուրբ վայրեր այցելություններին:

15-րդ դարից սկսած եվրոպական նվաճողական քաղաքականությունն ավելի ուժեղացավ, որին նպաստում էին մանրակրկիտ քարտեզների և նոր ծովագնաց նավերի ի հայտ գալը, ինչպես նաև հասարակության մեջ  վաճառականների խավի աճը։ Այդ փաստաթղթերի համաձայն, սկսած 16-րդ դարի կեսերից, հյուսիսային Եվրոպայի բնակիչները պարբերաբար մեկնում էին հարավային Եվրոպա՝ հանքային ջրերով բուժվելու Իտալիայի նշանավոր ուսումնական կենտրոններում սովորելու կամ դեպի քաղաքակրթության  մեծագույն հուշարձաններ։

Ի սկզբանե ճանապարհորդում էին միայն ազնվականները, մեծահարուստները ուխտավորները և դիվանագիտական ներկայացուցիչները։

Շրջագայություն (տուր) հասկացությունը շրջանառության մեջ մտավ շատ ավելի ուշ 1750-ական թթ., և շուտով զբոսաշրջիկ (տուրիստ) բառն ընդունվեց բոլորի կողմից՝ անվա­նելու համար նման զվարճանքային և կրթական ուղևորությունների մասնակիցներին։

Սկզբնական շրջանում ճանապարհորդությունները երկարատև էին. տևում էին 2–3 տարի։ Զբոսաշրջիկին (որպես կանոն՝ երիտասարդ մարդուն) ուղևորության ընթացքում ուղեկցում էր խնամակալը։ Հուշագրություններում, տուրիստական տեղեկագրերում և ուղեցույցներում շատ պատմություններ են մնացել այդ ուղևորությունների մասին։ Դրանք ոչ միայն գրական, այլ նաև նկարագրական, ճանաչողական, երկրագիտական, մշակութաբանական աշխատություններ էին։ Նման աշխատությունների լավագույն նմուշներից են Իտալիայի մասին Գյոթեի և Ստենդալի նոթագրությունները, Գերմանիայի և Ֆրանսիայի մասին Տուրգենևի և Կարամզինի հուշերը։ Շատ հետաքրքիր են նաև Չարլզ Դարվինի գրառումները Բիգլ կորվետով ճանապարհորդության ընթացքում իր այցելած տարբեր երկրների կենդանական աշխարհի և լանդշաֆտի մասին։

Ուխտագնացությունները, որպես զբոսաշրջության առանձնահատուկ ճյուղ, նույնպես  շատ փաստագրական նյութեր են թողել։
Արդյունաբերական հեղափոխությունը, սոցիալական բարեփոխումները և միսիոներությունը լուրջ փոփոխություններ մտցրեցին մարդկանց կենսապայմաններում։

Թարգմանությունը՝ Անժելա Շամոյանի

Աղբյուրը՝  Виктор Федорович Буйленко “Туризм: учебник”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s