Դաջվածքներ

Դաջվածք անում էին դեռևս հին ժամանակներում, տարբեր մշակույթի ներակայացուցիչները։ Այուները՝ Ճապոնիայի տեղաբնիկները, ըստ ավանդույթի դաջում էին իրենց երեսները։
Դաջվածքի արդիականացումը գալիս է 1700-ականներին Ջեյմս Կուկի կատարած ճանապարհորդությունից։ Կուկի գիտական ղեկավար և արշավախմբի բուսաբան Սըր Ջոզեֆ Բենքսը Անգլիա է վերադառնում դաջվածք արած։ Նա անգլիական բարձր խավի ներակայացուցիչ էր համարվում։ Կուկի նավակազմի շատ անդամներ նույնպես վերադարձան Անգլիա դաջվածքներով, որը ավանդույթ դարձավ և շուտով պետք է ասոցացվեր նավագնացների հետ։ Նրանք վերարտադրեցին դաջվածքի գործընթացը, և այն լայն տարածում գտավ։
Դաջվածքի առաջին փաստագրված մասնագետը Մարտին Հիլդեբրանդտն է ԱՄՆ-ում, ով ներգաղթել էր Բոստոն՝ Գերմանիայից 1846 թվականին։ 1861-1865 թվականներին նա դաջվածքներ էր անում Ամերիկյան Քաղաքացիական Պատերազմին մասնակցող երկու կողմի զինվորներին։ Բրիտանիայում դաջվածքի առաջին պրոֆեսիոնալ մասնագետը հաստատվել է 1870-ականներին։
1970-ականներից ի վեր դաջվածքները Արևմտյան նորաձևությունում գրավեցին հիմնական տեղ։ Դաջվածքները տարածվեցին բոլոր խավի ներկայացուցիչների, երկու սեռերի, տարբեր տարիքային շրջանակներում։ 2010 թվականին, ավստրալացի մինչև 30 տարեկան ներկայացուցիչների 25%-ը դաջվածք ուներ։

Վտագները

Ալերգիա — Հետազոտությունները ցույց են տվել, որ դաջվածքների համար նախատեսված որոշ ներկեր կարող են վնասակար նյութեր պարունակել, այդ թվում դենատուրատներ, սպիրտային բաղադրիչներ (մեթիլային սպիրտ կամ մեթանոլ), էթիլենգլիկոլ, ալդեհիդներ, սուրֆակտանտներ: Առավել հաճախ հենց գունաներկը որպես այդպիսին կարող է ուժեղ ալերգեն լինել:
Հայտնվելով մաշկի վրա, այն ալերգիայի պատճառ կարող է դառնալ, այդ թվում` արևի ճառագայթներից պաշտպանող քսուկներից, ցավազրկող միջոցներից, սինթետիկ գործվածքներից, դիմահարդարման որոշ միջոցներից, որոնք այդպիսի նյութեր են պարունակում: Ընդ որում այդ ալերգիան կարող է չանցնել ամբողջ կյանքում: Այդպիսով, գեղեցիկ պատկեր կրողի մոտ, հատկապես, եթե այն խոշոր է, կարող է զարգանալ մաշկային հիվանդություն, ընդ որում` խրոնիկ:

Վարակիչ հիվանդություններ — Մաշկի վնասման և վատ ախտահանված գործիքներ օգտագործելու դեպքում օրգանիզմ կարող են ներթափանցել ախտածին միկրոօրգանիզմներ` հեպատիտ B-ի և C-ի, ՄԻԱՎ-ի վիրուսներ, մանրէաբանական և սնկային հիվանդությունների հարուցիչներ:
Եվ նույնիսկ եթե դուք իր գործի վարպետի մոտ եք գնացել, որը միայն նոր ասեղներ է օգտագործում, դուք կարող եք վարակվել թանաքի միջոցով: Այնպես որ հարկավոր է ուշադիր լինել` յուրաքանչյուր հաճախորդ պետք է ունենա թանաքով իր անհատական սրվակը: Եթե այն արդեն օգտագործվել է, ապա դա կարող է վարակի աղբյուր հանդիսանալ:
Ըստ ամերիկացի գիտնականների հետազոտությունների, դաջվածքը մաշկի վրա բազմակի անգամ ավելացնում է վիրուսային հեպատիտով հիվանդանալու հավանականությունը, ինչը, հաճախ, հանգեցնում է լյարդի ցիրոզի կամ քաղցկեղի զարգացման: Ինչպես նշում է դոկտոր Պաուլ Ֆիշերը, դաջվածք ունեցողների 22 տոկոսի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C` համեմատության համար, դաջվածք չունեցողների մոտ ախտահարումն այդ վիրուսով կազմում է 3,5 տոկոս:

Թարախային հիվանդություններ — Հաճախ, տատու սրահ այլցելելուց հետո առաջանում են մաշկի թարախային հիվանդություններ` իմպետիգո, ֆուրունկուլյոզ, քանի որ մաշկի մակերեսային և խորը շերտեր են ներթափանցում ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր և այլ ախտածին միկրոօրգանիզմներ:

Հավելյալ տեղեկություն — Դաջվածք արած մարդկանց 1 տարի արգելվում է դոնոր լինել: Սա մտածելու առիթ է տալիս` նշանակում է, այդ վիրուսներով վարակվելու վտանգը բավականին մեծ է

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s