Զբոսաշրջության պատմությունից

Տուրիզմը` որպես գործունեության յուրահատուկ ձև, առաջացել է համեմատաբար վերջերս, բայց նրա  արմատները հասնում են մինջև հնագույն ժամանակները։ Համարվում է, որ «տուրիզմ» արտահայտությունը գործածության մեջ  է դրել կամ որոշ չափով հայտնի է դարձրել   Ֆրանսիացի գրող Անրի Ստենդալը ։

Հնագույն ժամանակներից շատ մարդիկ էին մեկնում ճանապարհորդության՝ աշխարհը ճանաչելու, նոր տարածաքներ  հայտնաբերելու, առևտրական, դիվանագիտական, ռազմական, կրոնական և այլ նպատակներով։ Բոլոր այս ճամփորդությունները որոշակի ծառայությունների կարիք ունեին տեղաբնակների կողմից բեռները տեղավորելու,  սննդի կազմակերպման և այլ հարցերի ուղղությամբ։ Պատմականորեն տուրիզմի զարգացման առաջին ձեռնակրությունները դարձան պանդոկները, որոնք գործածվում էին որպես կասկածելի համբավ ունեցող «համբերության տներ»։

Անտիկ դարաշրջանում ճամփորդության հիմնական նպատակը առևտուրն էր,  կրթությունը,  ուխտագնացությունը,  բուժումը։ Հին Հունաստանում  ձևավորվեցին սպորտային ուղևորությունները։ Առևտրի  զարգացումը հանգեց ճանապարհների, իջևանատների, պանդոկների  մասայական կառուցմանը։ Որոշ իջևանատներ իրենց շքեղությամբ չէին տարբերվում հարուստ մարդկանց տներից։

Հռոմեական արիստոկրացիան ակտիվ մասնակցում էր հանգիստ ճանապարհորդությունների՝ դեպի ամառանոցներ, ծով, սարեր։

Արևելքում հնուց ի վեր ճանապարհորդում էին քարավաններով ուղտերի վրա։ Գիշերում էին վրաններում կամ քարվանսարայներում (իջևանատներում)։ Ակտիվ առևտրի հետևանքով սպասարկումը ավելի բարձր էր, քան Եվրոպայում։

Միջին դարերում ճանապարհորդության մեջ ուժեղացավ կրոնական ուղղվածությունը․ մարդկանց մեծ մասը ձգտում էր քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրեր։ Եվ միայն Վերածննդի դարաշրջանը նվազեցրեց կրոնական շարժառիթները և ամրապնդեց ճամփորդության անհատական բնույթն ու կրթական ուղղվածությունը։

Երիտասարդները հաճախ էին  շրջագայում Եվրոպայով,  նախքան մասնագիտությամբ զբաղվելը։ Եվրոպական հասարակությունը հանգստանում էր Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Հունաստանի, Իտալիայի հանգստավայրերում:

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Անժելա Շամոյանի, Քոլեջ, 1-ին կուրս, «Զբոսաշրջություն» մասնագիտություն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s