- Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել՝ սեռական ճանապարհով, արյան միջոցով և մայրիկից երեխային:
- Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց Ներարկվող թմրադեղեր մի օգտագործեք:Ցանկացած ներարկում միանգամյա գործածման ներարկիչով արեք, երբեք մի օգտագործեք ներակիչներ, որոնք ինչ -որ մեկն արդեն գործածել է:ՄԻԱՎ-ով վարակվելուց խուսափելու համար հարկավոր է չունենալ անկանոն սեռական հարաբերություններ, իսկ ունենալու դեպքում պաշտպանված:
- Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ: 6 ամիս անց։
- Ով է վարակվել ՄԻԱՎ-ով Այն մարդիկ ովքեր երբևէ դրսևորել են ռիսկային վարքագիծ, այսինքն` ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ. երբևէ օգտագործել կամ շարունակում են օգտագործել թմրամիջոցներ ներարկային ճանապարհով: Այն մարդիկ ովքեր առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների հետ:
- Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հետազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարող է լինել բացասական:
- Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները։ Եթե իմունային համակարգը անբավարար է աշխատում, ապա մարդը կարող է հիվանդանալ նույնիսկ այնպիսի վարակներից, որոնցով առողջ մարդը չի հիվանդանա։
- Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա ՄԻԱՎ-ը ախտահարում է իմունային համակարգի կարևոր բջիջները՝ CD4 լիմֆոցիտները: Դա տեղի է ունենում տարիների ընթացքում և ավարտվում է իմունային անբավարարությամբ, այսինքն՝ իմունային համակարգն այլևս չի կարողանում արդյունավետ կերպով պայքարել որևիցե հիվանդության դեմ:
- ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները և մայրական կաթը:
- Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն իրականացնող ցանկացած հաստատությունում, պոլիկլինիկաներում:
- Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները 2 շաբաթից մինչև 3 ամսվա ընթացքում։ Կարող են ի հայտ գալ վարակի առաջին նշանները` ընդհանուր թուլություն, գլխացավ, տենդ, հազ, պարանոցային, թևատակային ավշահանգույցների մեծացում: Հաճախ դա սխալմամբ ընկալվում է որպես մրսածություն կամ գրիպ: Այս ախտանշանները լուրջ գանգատներ չեն առաջացնում և արագ անհետանում են։
- Վարակվելուց որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը 7-15 տարի հետո
- ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ ՁԻԱՀ-ն ավելի արագ է զարգանում այն մարդկանց մոտ, որոնց առողջությունը սկզբից ևեթ խաթարված է եղել: ՁԻԱՀ-ի զարգացումն արագանում է վնասակար ազդակների` թմրամիջոցների օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, ծխելու, վատ սնվելու և սթրեսների հետևանքով: