ԵՎ այսպես,շարունակում ենք մեր նախագիծը,այս անգամ այցելելով՝
Հովհաննես Թումանյանի տուն֊թանգարան։
Քանի որ խմբերը շատ էին,մեզ թանգարանների նմուշներին ծանոթացրեց թանգարանի գլխավոր ֆոնդապահը։Կարծում եմ Հովհաննես Թումանյանի տուն֊ թանգարանը այն բացառիկ թանգարաններից է,որ թե՛,մեծերին թե՛, փոքրերին հետաքրիր է։Միևնույնն է քանի անգամ ես եղել,քանի անգամ ես տեսել,չես հոգնի քանի անգամ էլ այցելես։Ամեն անգամ նորովի ես ընկալում,ամեն անգամ ավելի շատ ես զգում Թումանյանին՝քո կողքին։Եվ ահա բացվեց մի չքնաղ տեսարան ՝«Լոռվա ձորը» համայնապատկերը,որը ուղեկցվում էր «Անուշ» օպերայի հնչյուններով։
Հովհաննես Թումանյանը իր առաջին ստեղծագործությունը` «Շունն ու Կատուն» գրել է 17 տարեկանում,իսկ առաջին արձակ ստեղծագործությունը եղել է «Գիքորը»։Ցուցադրված էին նաև Զորավար Անդրանիկի, Նվարդ Թումանյանի,Արիստակես Զարգարյանի,Լեոի և այլնի հուշերը Թումանյանի մասին։Նկարները արված են Թումանյանի տուն֊թանգարանում։
Եղանք նաև Թումանյանի բնակարանում։Թեև նա երբեք չի ապրել այս տանը,սակայն այն կառուցված է Թիֆլիսի բնակարանի նմանությամբ։
Երբ Հովհաննես Թումանյանը մահացել է, նրա որդին խնդրել է,որ սիրտը պահեն այս արկղիկի մեջ,և մի օր, երբ Իսահակյանը գիշերել է Թումանյանի ննջարանում,ամբողջ գիշեր չի կարողացել քնել։Առավոտյան,երբ Թումանյանի որդին ասում է, որ այդ արկղիկի մեջ Թումանյանի սիրտն է,նա շատ վատ է զգում,և ասում է․«Այ հիմա հասկանում եմ, թե ինչու չէի կարողանում քնել,ես Թումանյանի սրտի հետ էի»։Դուրս է գալիս և այլևս չի մտնում Թումանյանի ննջասենյակ։
Անտարբեր չես կարող անցնել հսկայական գրադարանի կողքով։Թումանյանն հավաքել է 10 հազար գիրք,սակայն թանգարանում այժմ ցուցադրվում է 8150-ը։Պատմում են որ գրքերի մի մասը Թումանյանը նվիրել կամ տվել է բարեկամներին կամ ընկերներին կարդալու,սակայն այդպես էլ չեն վերադարձրել։Պահարանի ապակիները քողարկել է,որպեսզի չտեսնեն և գիրք չվերցնեն։Այդ գրքերից միայն մոտ 2,5 հազարն է հայերեն:
Այսպիսով ավարտվեց ևս մի հագեցած օր։