«Գրական Երևան» նախագծի մեկնարկ

30.10.17,Երկուշաբթի

Երեկ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Զբոսաշրջության բաժնի ուսանողներս սկսեցինք «Իմ Երևան » նախագիծը։Սկսեցինք Խաչատուր Աբովյանի տուն֊թանգարանից։Շատ հետաքրքիր օր անցկացրինք։Շատ բան վերհիշեցինք,շատ բան նոր սովորեցինք նախ՝Խաչատուր Աբովյանի մասին, և հետո զբոսավարից՝ մասնագիտական առանձնահատկությունները։

Տեսանք Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի տարբեր լեզուներով թարգմանությունները,քննարկեցինք Աբովյանի մահվան կամ անհետացման բոլոր հնարավոր տարբերակները։Շատ տպավորիչ և դիպուկ էր Գևորգ Էմինի հետևյալ խոսքերը՝նվիրված Խաչատուր Աբովյանին


Եղբայրնե՛ր, եկեք շիրիմ չորոնենք.
Չխորհե՛նք, թե ի՛նչն ինչպե՜ս է եղել.-
Զանգո՞ւն է նրան խեղդել չարանենգ,
Թե՞ Մասիս լեռան լանջին է մեռել.
Զոհվել է դավի արնոտ դանակի՞ն,
Թե՞ սև կառեթով Սիբի՛ր գնացել
Ինչո՞ւ զուր կառչենք մահվան ճամփեքին,
Երբ Աբովյանըո՜ղջ է մնացել:
Մահվան ճամփեքին թիվ-համար չկա՛,
Անմահությունը միայն մե՛կն ունի.-
Որ ծնվել է նա՝ այս ճո՜ճքն է վկա,
Իսկ մահ վկայող գերեզման չունի՛…
Դու չե՞ս հավատում, նայի՛ր, բարեկա՛մ,
Քո առջևն է ողջ կյա՛նքն Աբովյանի,-
Ահա օրո՛ցքը նրա մանկակա՛ն,
Ահա երգ դարձած Վե՛րքը հայրենի,
Մասի՜սը ահա, որ նրա փառքի
Կոթո՛ղը դարձավ հավիտենական
Լոկ մի՛ բան չկա՝
չկաշիրմաքա՛ր

Էլ ինչո՞ւ սեղմենք նրա կյանքը մեծ
Օրորոցի ու շիրմի արանքում
Ծնվե՛լ ու մնալ հավիտյան անմե՜ռ
Ո՞վ չէր երազի մեզանից կյանքում:

Եվ վերջում եղանք նաև տոհմատանը,իսկ մնացածը՝ֆոտոշարքում

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s