1.Ինչով կբացատրեք այն հանգամանքն որ հայերի ծագման վերաբերյալ ավանդազրույցներ են պահպանվել նաև այլ ժողովուրդների մոտ,հայերի ծագման մասին ինչ ավանդազրույցներ գիտեք։
Ըստ Հունական ավանդազրույցի Յասոն անունով նավապետը իր նավով գալիս է Սև ծով՝Կոլխիդա, ոսկե գեղմի հետևից, ում նավում լինում Արմենիոս անունով մի մարդ, ով որոշում է մնալ Հայկական լեռնաշխարհում և ստեղծում էԱրմենիա պետությունը: Ըստ աստվածաշնչի ավանդազրույցի, Նոյի իր որդիների՝ Հաբեթի, Քամի Սենի հետ իջնում է Արարատ լեռից ու հաստատվում Հայկական լեռնաշխարհում: Նոյը իր որդիներին է ժառանգում Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներ, Հաբեթի որդին՝ Թորգոմը ունենում է Հայկ անունով որդի, ում անունով էլ կոչվում է մեր երկիրը: Վրացական ավանդազրույցի համաձայն Թորգոմն ունեցել է ութ որդի: Որդիներից ամեն մեկը ստացել է Հայկական լեռնաշխարհից իր մասը, իսկ Հերոս անունով որդին ստանձնել է եղբայրներին պաշտպանելու պարտականությունը։
2.Ինչ գիտեք Էրեբունի մայրաքաղաքի մասին (ով է կառուցել,որ թվականին և ինչու)։
Կառուցել է Մենուայի որդի Արգիշտին մ․թ․ա 782 թվականին։Կառուցեց ու անվանեց Էրեբունի ի հզորություն Բիայնի երկրի և ի սարսափ թշնամիների։
3.Ով էր Ալեքսանդր Մակեդոնացին։Համեմատել Վանի թագավորության և Երվանդականների թագավորության պետական կարգը։
Ալեքսանդր Մակեդոնացին զորավար և պետական գործիչ էր։Երվանդականների կառավարման համակարգը հիմնական գծերով նման են եղել Վանի թագավորության և հաջորդ Արտաշեսյանների ու Արշակունինների կառավարման համակարգերին։
4.Ինչպես կբնութագրեք Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործիչ։
Նա հայտնի է որպես մեծագույն բարեփոխիչ, պետական և ռազմական արտասովոր հեռատեսություն և գթասրտություն ունեցող գործիչ, ինչի համար էլ արժանացել է «Բարեպաշտ» մականվանը:
5.Ներկայացրեք Տիգրան 2-րդ Մեծի ախարհակալ տերությունը։
Ըստ երևույթին մ.թ.ա 73 թվականից Տիգրանի տերության վիճակը սկսում է բարդանալ։ Հարավային Ասորիքում և Փյունիկիայում ապստամբություն է բարձրանում Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեի և նրա որդի Անտիոքոս XIII-ի գլխավորությամբ։ Բացի այդ պատերազմական գործողություններ են սկսվում Կելեսիրիաում՝ Նաբաթեական թագավորության դեմ։ Ենթադրվում է, որ Տիգրանը հաղթում է նաբաթեացիներին և գրավում ողջ Կելեսիրիան՝ Դամասկոս մայրաքաղաքով։ Պատերազմական գործողությունները Փյունիկիայում շարունակվում են մինչև մ.թ.ա 69 թվականի գարունը, երբ Տիգրանը երկար պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս քաղաքը և գերում Կլեոպատրա-Սելենե թագուհուն, որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում։ Իր պետության սահմանների մոտ հայտնված մեծաթիվ հայկական զորքերից սարսափած հրեական թագուհին թանկարժեք նվերներով դեսպաններ է ուղարկում Տիգրանի մոտ և ընդունում նրա գերիշխանությունը։Այս պատերազմական գործողություններն ընթանում են ընդհատումներով, քանի որ Տիգրանը ստիպված է լինում շեղվել՝ ճնշելու համար ապստամբություններն իր տերության այլ շրջաններում։ Նախ բուն Հայաստանում ավագանու մի մասի հետ ապստամբում է Տիգրանի որդին՝ թագաժառանգ Զարեհը։ Այս ելույթն արագորեն ճնշվում է, իսկ Զարեհը՝ սպանվում։ Ապա մ.թ.ա 71 թվականին հռոմեացիների դրդմամբ ապստամբություն է բարձրացնում Կորդուքի արքա Զարբիենոսը։ Սակայն այս ապստամբությունը ևս դաժանաբար ճնշվում է. հայկական զորքերը գրավում Փինակա բերդը և սրի քաշում Զարբիենոսի ողջ ընտանիքը։
6.Ներկայացրեք Արտաշատի պայմանագիրը,փորձեք գնահատել այն։
1.հօգուտ հռոմի Մեծ Հայքը հրաժարվում էր Ասորիքից,Փյունիկիայից,Պաղեստինից և Կիլիկիայի,այսինքն՝Միջերկրական ծովի առափնյա երկրներից,
2.Հայկական պետությունը պահպանում էր իր նվաճումները Հյուսիսային Միջագետքում,
3.Հայաստանից անջատվում էին Ծոփքն ու Կորդուքը,այստեղ թագավոր էր հաստատվելու Տիգրան կրտսերը՝պայմանով,որ Տիգրան II-ի մահից հետո դրանք միավորվելու էին Մեծ Հայքի հետ որպես մեկ պետություն՝Տիգրան Կրտսերի գահակալությամբ,
4.Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր մեծ ռազմատուգանք,
5.Հայաստանը հայտարարվում էր <<Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից>>։
[…] ամփոփումը ներկայացրել են քոլեջի սովորողներ՝ Անժելա Շամոյանը և Միլենա Շամոյանը։ Այսպիսին էր անցած երկու ամիսը […]
LikeLike