Սանահին

 

Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է 4-րդ դարում, երբ կանգնեցվել է Սբ Նշանը` խաչը։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. ըստ ավանդության` Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը:

 

Վանքը գտնվում է Լոռու մարզում, Ալավերդիում։ Հեռավորությունը Երևանից մոտ 170 կմ է, ճանապարհի տևողությունը` մոտ 2,5-3 ժամ։Սանահինի վանական համալիրը որպես մեկ հուշարձանախումբ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում(1999 թ.)` որպես մարդկության կողմից ստեղծված բացառիկ, համընդգրկուն արժեք։

Զանգակատուն 

Սանահինի զանգակատունը, ինչպես և Հաղպատինը, Հայաստանի նմանօրինակ ամենավաղ կառույցներից է։ Այն փոքրիկ ավանդատներով եռահարկ աշտարակ է` պսակված բազմասյուն զանգաշտարակով։ Կառուցվել է 1211-1235 թթ. միջև։ Հարդա-րանքում առանձնանում է արևմտյան ճակատը` կարմիր տուֆից կերտված գե-ղազարդ մեծ խաչով։ Այն հարդարված է նաև դեկորատիվ պատուհաններով, խաչերով և ավազաքարե դեղին գնդերով։

Գրատուն  և սրահ 

Գրատունը (նշխարատունը) և սրահը Սա-նահինի ամենահետաքրքիր կառույցներից են, որոնք վկայում են ժամանակի քաղաքացիական ճարտարապետության բարձր մակարդակի մասին։ Որպես կանոն` նման շինությունները կառուցվում էին հիմնական եկեղեցիներից հեռու, ունեին քառակուսի հատակագիծ և ձեռագրերի համար նախատեսված որմնախորշեր։ Հատուկ ուշադրություն էր դարձվում դրանց տանիքների ձևին։ Սանահինի գրատունը կառուցվել է 1063 թ.` Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։ Որմնասյուներից բարձրացող անկյունա-գծային կամարների վրա հանգչում է ութանիստ, ցածրադիր թմբուկով վեղարը։

Վանքի հյուսիսային պարսպապատին կից աղբյուրը (15) կառուցվել է 1831-ին և դեռ գործում է, իսկ գյուղամիջում գտնվող աղբյուրը կառուցվել է 12-13 դդ. և ունի երկկամար բացվածքով թաղածածկ սրահի հորինվածք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s