Ախթալա

 

Ախթալան 10֊րդ  դ․ վերջին կառուցել են Կյուրիկյան Բագրատունիները,ովքեր սերում էին Գուրգենից(Կյուրիկե` Գուգարքի բարբառով)։Կյուրիկեն Ախթալաից ոչ հեռու գտնվող Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնադիրներ Աշոտ Գ Ողորմած արքայի և Խոսրովանույշ թագուհու որդին էր։

Վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում։Հեռավորությունը Երևանից մոտ 185կմ է,ճանապարհի տևողությունը՝ մոտ 2.5-3 ժամ։Ախթալայի պատմությունը սկսվում է թերևս բրոնզի ու երկաթի դարերից։ 1887-1889 թթ. ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց 576 քարե ուղղանկյուն դամբարաններ, ինչպես նաև խեցե, երկաթե ու բրոնզե գտածոներ` Ք.ա. 8-րդ դարով թվագրվող։ Տեղանքը հնուց ի վեր հայտնի է եղել որպես պղնձի հարուստ հանքա-վայր, իսկ պղինձը` տվյալ շրջանի հիմնական մետաղ։ Պատմիչներ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու վկայությամբ` 12-13-րդ դարերում բնակավայրը կոչվել է Պղնձահանք։

1180-ականներին Պղնձահանքը դարձավ Իվանե Ա Զաքարյանի սեփականությունը։ Իվանեի եղբայրը` Զաքարեն, մնաց Հայ առաքելական եկեղեցուն հավա-տարիմ, իսկ Իվանեն վրացական աշխարհիկ և հոգևոր ատյանի (տվյալ դեպքում` ժողովի) առջև ընդունեց բյու-զանդական ուղղափառությունը` քաղկեդոնությունը (որը Վրաց եկեղեցին ընդունել էր 7-րդ դարում), և վանքը վերածեց քաղկեդոնական մենաստանի։ Ախթալայի վանքից բացի, քաղկեդոնության փոխեցին նաև հյուսիսային Հայաստանի մի քանի այլ եկեղեցիներ։ Պղնձահանքը եղել է Գուգարքի վրացադավան կամ քաղկեդոնական հայերի կրոնական կենտրոնը և հայ-վրացական կրթարան։

Սկսած 18-րդ դ. վերջից` վանքը ծառայում էր հույներին, ովքեր Ախթալայում բնակություն էին հաստատել` աշխա-տելու ոսկու և արծաթի հանքերում։ 1763-ին վրաց թագավոր Հերակլ Բ-ն Օսմանյան կայսրության տարածքում գտնվող Գյումուշխանե բնակավայրից Ախթալա տեղափոխեց մոտ 800 հույն ընտանիքներ։ Հույները կոչեցին վանքը «Մերամանի». հույն հանքափորները մի շարք արձանա-գրություններ են թողել վանքի պատերին։ 19-րդ դ. Ախթալան դարձավ հայ իշխանական ընտանիքներից մեկի` Մելիքովների սեփականությունը։

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր` սեպտեմբերի 20-21-ը, երբ վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ։

Ախթալան Հայաստանի որմնանկարչության զարգացման շրջանի անխաթար մնացած վառ օրինակներից է։

Շրջակայքը
Ախթալան ռազմապաշտպանական և հոգևոր հզոր կենտրոն է եղել, ինչի մասին են վկայում գյուղի 10-13-րդ դդ. բազմաթիվ ամրաշինությունները, եկեղեցիները և մատուռները։ Մայրուղի վերադառնալու ճանապարհին` աջից, ժայռակատարի վրա կտեսնեք Սբ Երրորդություն վանքը, որն ունի երկու իրար կից եկեղեցիներ, մատուռ, մեծ սրահ և ստորգետնյա սենյակներ։

Ախթալայի մյուս հուշարձաններից են Առաքելոց կամ Սբ Գեւորգ եկեղեցին, 13-րդ դ. աղբյուր-հուշարձանը` բրոնզեդարյա վիշապաքարի տեղում կանգնեցված, երկու եկեղեցի և Բարսեղյան մատուռը։ Վանական համալիրի հյուսիս-արևմուտքում գտնվում է 19-րդ դարավերջին կառուցված Ռուսական մատուռը։

Նշանավոր մարդիկ

Մոտակա խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ 1240-ականներին վանքի առաջնորդն է եղել ոմն Պետրոս (Պետրե)։ Վանքում գործել է գրիչ և թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին, ով (1188- 1255 թթ.) եղել է կրոնավոր, թարգմանել բյուզանդական աստվածա-բանական գրականություն։ Նա համագործակցում էր քաղկեդոնական դավանանք ընդունած մեկ այլ հայի` Մինաս Սյունակյաց Տրապիզոն-ցու հետ։ 1227-ին Սիմեոնը կազմել է Գրիգոր Նյուսացու աշխատու-թյունների գիրքը։ Գրքի հիշատակարանում Սիմեոնը գրում է.

«ՑՉԼԵ (6735 թ.) հավիտենական թվականին (ժամանակակից 1227թ.) գրվեց և ավարտվեց եպիսկոպոս Գրիգոր Նյուսացու գիրքը` ընտիր և լավ հին օրինակներից, որ թարգմանիչների (կողմից) գրված էին. (գրվեց) ձեռքով մեղապարտ և անարժան կրոնավոր Սիմեոնի, Հայոց երկրում, Լոռիի մոտ, վանքում, որ կոչվում է Սպլենձահան (Պղնձահանք), Սուրբ Աստվածածնի հովանու ներքո, իշխանության օրոք Իվանե աթաբեկի, ում Տերը երկար ժամանակ տա` որդիներով հանդերձ»։

Ժամանակակից տարեթիվը կազմվում է հայկական հավիտենական` 6735 թ. և բյուզանդական (քաղկեդոնական) 5508 թ. օրացույցների տարբերությունից, որոնցից յուրաքանչյուրը տարբեր ձևով է հաշվարկում Ադամի արարման տարեթիվը։

Սիմեոն Պղնձահանեցին վրացերենից հայերեն է թարգմանել Պրոկլ Դիադոխոսի «Շաղկապք աստուածաբանականք», Հովհաննես Դամասկացու «Աղբիւր գիտութեան», Հովհաննես Սինայեցու «Սան-դուղք աստուածային ելից», «Պատմութիւն վրաց» և «Ժամագիրք յունաց» գրքերը։

20-րդ դարի հայ նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն իր «Նռան գույնը» կինոնկարի երկու հատված նկարահանել է Ախթալայի վանքում։

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s