Բնական պաշարները բնության այն բաղադրիչներն են, որոնք օգտագործվում են մարդու կողմից գոյությունը պահպանելու համար։ Դրանք են՝ հողը, ջուրը, մթնոլորտը, բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի օգտակար հանածոները։ Մարդու գոյության համար շատ կարևոր են նաև տիեզերական ու կլիմայական պաշարները։
Բնական պաշարները արդյունավետ օգտագործելու և շրջակա միջավայրը մարդու համար անվտանգ պահելու համար շատ կարևոր է իմանալ թե մեր հանրապետությունում ինչ ռեսուրսներ ունենք, դրանց տեղաբաշխվածությունն ու պաշարները։ Բնական ռեսուրսները ըստ մարդու ներգործության բնույթի ստորաբաժանվում է երկու կարգի՝ սպառվող ու անսպառ։ Սպառվող ռեսուրսները իրենց հերթին լինում են վերականգնվող (Հող, բուսականություն, կենդանական աշխարհ, որոշ օգտակար հանածոներ) և չվերականգնվող (քարածուխ, նավթ, գազ, տորֆ, նսվածքային ապարներ)։ Տարբեր պաշարների վերականգնման արագությունը տարբեր է, դեռ ավելին, նույն պաշարը տարբեր պայմաններում վերականգնվում է տարբեր ժամանակահատվածում։
Հողային Պաշարների Ուսումնասիրումն Ու Գնահատումը
Հողը համարվում է ժողովրդի նյութական բարեկեցության հիմքը, նրա հարստության աղբյուր։ Հողում աճող բույսերի ֆոտոսինթետիկ գործունեությամբ արևի կինետիկ թներգիան վերածվում է պոտենցյալ էներգիայի և օրգանական նյութերի ձևով կուտակվում հողում։ Ինչքան օրգանական նյութերի կուտակումը հողում ինտենսիվ է կատարվում, այնքան էկոհամակարգը կայուն է։