Մարդկային հասարակությունը իր զարգացման ներկա փուլում բախվել է էկոլոգիական գլոբալ խնդիրների հետ։Շատ փիլիսոփաներ, գիտնականներ,քաղաքագետներ, իրենց աշխատություններում վերլուծում են պատճառները և ելք են որոնում էկոլոգիական ճգնաժամից դուրս գալու համար։
Բնապահպանական խնդիրների լուծման համար բավարար չէ բնօգտագործման գործընթացների իրավական և տնտեսական կարգավորումը, այլ անհրաժեշտ է մարդկային գործունեության մեջ նոր արժեքա֊նորմատիվային հարաբերությունների յուրացումը, որը հնարավորություն է ստեղծում էկոլոգիական աշխարհայացքի ձևավորման համար։ Ներկա ժամանակում գնալով խորանում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային և տեղային բնապահպանական հիմնախնդիրները, որոնք արտահայտվում են հասարակության և բնության կապերի համակարգում հակասությունների սնմամբ։
Մի շարք գիտնականներ (Վ․ Ա․ Կոպտյուզ, Ի․ Դ․ Լապտեն, Ն․Դ․ Ռեյմերս) էկոլոգիական հիմնախնդիրներն են համարում՝
- Կենսոլորտային կենսաբազմազանության կրճատումը
- Մարդկանց առողջական վիճակի վատացումը
- Շրջակա միջավայրի աղտոտումը արդյունաբերական թափոններով,լրացուցիչ էներգիայով և տեղեկատվությամ
- Կենսոլորտի կենսաբազմազանության կրճատումը
Դիտարկելով մարդու էկոլոգիական աշխարհայացքի և էկոլոգիական մշակույթի խնդիրը՝ մենք անցնում ենք նրա հոգևոր ներաշխարհը, ներխուժում նրա՝ հասարակության հետ ունեցած հարաբերությունների ոլորտը,ընդհատվում նրա պարտականությանը՝ նրա այսօրվա իր վարքագիծը ստորադասելով ապագա սերունդների ապահովման խնդիրը։