Արնահոսություններ

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ 

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն: 

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։ 

Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։ 

  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։ 
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։ 
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում: 

Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։ 

Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։ 

ՆՇԱՆՆԵՐԸ 

Արյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝ 

  • տագնապ, անհանգստություն, 
  • գլխապտույտ, թուլություն, 
  • տեսողության մթագնում, 
  • հաճախացած, թույլ անոթազարկ, 
  • հաճախացած շնչառություն, 
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ, 
  • ծարավի ուժեղ զգացում, 
  • սրտխառնոց։ 

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ 

Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն: 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ 

  • Դադարեցրեք արյունահոսությունը։ 
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։ 
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։ 
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։ 

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ 

Արյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։ 

Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումըսահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքովկամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայիցհեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։ 

Վերջույթի բարձրացում: Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։ 

 Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքիվրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձևվիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։ 

Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։ 

Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույնծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։ 

Սեղմման կետերում ճնշման գործադրում: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվողոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյանշրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։ 

Լարանի տեղադրումԵթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նմանդեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն`   վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդ դեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնողզարկերակի սեղմմանը։ 

  • Լարանտեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարենկարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։ 
  • Լարանըերկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։ 
  • Հանգույցինդրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։ 
  • Այնուհետև,ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։ 
  • Լարանիծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։ 
  • Գրանցեքլարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։ 
  • Արագտեղափոխեք տուժածին հիվանդանոց։ 
  • Եթեանհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեքաստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթեարյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։ 

ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄ 

Արյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝ 

  • Խուսափեքտուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքումխնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։ 
  • Օգնությունցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։ 
  • Օգնությունցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։ 

ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ 

Ներքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամերակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին արյունահոսություն հաճախ առաջանում էկոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները(փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե’ս «ՇՈԿ»)։ Ներքին արյունահոսությունն ավելիվտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում էնրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում էուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը; 

ՆՇԱՆՆԵՐԸ 

Ներքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքինարյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝ 

  • ենթադրվողներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն, 
  • արյանարտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։ 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ 

Եթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝ 

  • Անհապաղահազանգեք շտապ օգնություն։ 
  • Գիտակցությանառկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։ 
  • Ներքինարյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։ 
  • Մի՛տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։ 
  • Պահպանեքտուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։ 
  • Վերահսկեքտուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։ 

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑ 

Քթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝ 

  • հարվածը,
  • վերինշնչուղիների վարակը, 
  • արյանբարձր ճնշումը, 
  • մթնոլորտայինճնշման կտրուկ փոփոխությունը, 
  • ուժեղհազը, 
  • քիթըփորփրելը։ 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ 

  • Նստեցրեքտուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ 
  1. Խնդրեքտուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։ 
  2. Հանգստացրեքտուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։ 
  3. Տասրոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։ 
  4. Քթիվերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։ 
  5. Եթեարյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։ 

ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 

  • արյունահոսությունըչի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է, 
  • արյունահոսությունըարյան բարձր ճնշման հետևանք է։ 

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ 

  • Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։ 
  • Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։ 
  • Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը: 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s