Աղբի հիմնախնդիրը

Կենցաղային անպետք իրերը, խոհանոցային մնացորդները, արդյունաբերության տարբեր ճյուղերի մնացորդները և այլ անպետք ու չօգտագործվող իրեր ժամանակի ընթացքում հավաքվում են ինչոր տեղ և վերածվում են աղբի կամ թափոնների հսկայական սարերի: Թափոնները կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոններին անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններին`  աղբ: Պինդ թափոնները լինում են կենսաքայքայվող (խոհանոցային մնացորդներ, գոմաղբ, թղթի և սննդի մշակման գործարանների թափոններ) և ոչ կեսաքայքայվող, ինչպիսիք են մետաղները, ապակին, պոլիեթիլենը, ռետինը և այլ նյութեր:Read More »